Հրապարակվեց: Вт, Фев 05, 2019
...

Հռոմի պապը պատարագ մատուցեց Աբու Դաբիում

Տարածել
Tags

Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 5-ին պատարագ Է մատուցել Աբու Դաբիի մարզադաշտում:

Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը: Այդ պատարագը դարձել Է Հռոմի պապի առաջին եկեղեցական արարողությունը Արաբական թերակղզում:
Պատարագն անցկացվել Է Zayed Sports City մարզադաշտում: Հռոմի պապը մարզադաշտ Է ժամանել իր նշանավոր պապամոբիլով, նրան ողջունել են «Կեցցե պապը» եւ «Մենք սիրում ենք քեզ» բացականչություններով: Հաշվարկների համաձայն, պատարագին ներկա Է եղել 135 հազար մարդ: Պատարագի կազմակերպիչները հայտարարել են, որ արարողությանը հավատացյալներ պետք Է ժամանեին հարյուր երկրից, դրան ներկա են եղել նաեւ մուսուլմաններ: Հռոմի պապը պատարագը մատուցել Է իտալերեն լեզվով, այն ենթագրերի օգնությամբ թարգմանել են արաբերեն եւ անգլերեն: Իր խոսքում նա դիմել Է իրենց տներից հեռու գտնվող եւ ապագայի նկատմամբ վստահություն չունեցող հավատացյալներին: Նաեւ նա հորդորել Է չափավորություն պահպանել: Կաթոլիկ եղեղեցու հաշվարկներով՝ ԱՄԷ-ի ինը միլիոն բնակիչներից շուրջ 1 միլիոնը կաթոլիկներ են, նրանց մեծամասնությունն օտարերկրացիներ են: Փետրվարի 5-ին Հռոմի պապը մեկնելու Է ԱՄԷ-ից, որտեղ գտնվում Է փետրվարի 3-ից: Այցի ընթացքում նա հանդիպումներ Է ունեցել երկրի ղեկավարության, ինչպես նաեւ տարբեր կրոնական գործիչների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Մեկնաբանություններ