Հրապարակվեց: Пт, Ноя 02, 2018
...

«Հուսով ենք՝ Էրդողանը կհասկանա, որ ԱՄՆ-ն ավելի լավ գործընկեր է, քան Իրանը». Պոմպեո

Տարածել
Tags

Միացյալ Նահանգները հուսով է, որ Թուրքիան չի լքի ՆԱՏՕ-ն և կմնա ԱՄՆ-ի հուսալի դաշնակիցը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Դա ցավալի կլինի ՆԱՏՕ-ի համար, դա ցավալի կլինի ԱՄՆ-ի համար, և ես կարծում եմ, որ առավել ցավալի թուրք ժողովրդի համար, եթե նման բան տեղի ունենա»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում բարդ շրջան էր, սակայն եղել են ոլորտներ, որոնցում երկու երկրները հաջողության են հասել:

«Մենք հուսով ենք, որ Թուրքիան ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կգան այն ըմբռնմանը, որ ԱՄՆ-ն ավելի լավ գործընկեր է, քան Իրանը, և նրան, որ այն ուղին, որին պետք է հետևի նախագահ Էրդողանը, ԱՄՆ-ի, Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ փոխհարաբերություններին աջակցելն է»,- ասել է պաշտոնյան:

Մեկնաբանություններ