Հրապարակվեց: Вт, Ноя 27, 2018
...

Հունաստանում լրագրողները 24-ժամյա գործադուլ են սկսել

Տարածել
Tags

Այսօր Հունաստանի լրատվամիջոցների և թերթերի աշխատակիցների արհմիություններն անցած չորեքշաբթի հայտարարված համազգային գործադուլի շրջանակում 24-ժամյա գործադուլ են սկսել, գրում է РИА Новости գործակալությունը:

Արհմիությունների ղեկավարության որոշման համաձայն` այսօր տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ից մինչև վաղն առավոտյան 6-ը պետական և մասնավոր հատվածների բոլոր լրատվամիջոցների, հանրային հեռուստատեսության, տեղեկատվության հարցերով գլխավոր քարտուղարության և գերատեսչությունների մամուլի ծառայությունների աշխատակիցները գործադուլ են անելու:

Կդադարեցվեն ռադիոյով և հեռուստատեսությամբ լուրերի թողարկումները, լրատվական կայքերի մեծ մասը չի աշխատի:

Համազգային գործադուլի շրջանակում Աթենքում չի գործի նաև հասարակական տրանսպորտը:

Themanews կայքի հաղորդմամբ՝ գործադուլի մասնակիցները պահանջում են կառավարությունից հավասար իրավունքներով հավաքական աշխատանքային պայմանագրեր, աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում, ինչպես նաև Հունաստանում նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ կրկին 751 եվրո:

РИА Новости-ն էլ գրում է, որ լրագրողները պահանջում են նաև պետական երաշխիքներով սոցիալական ապահովության, անվճար առողջապահության իրավունք, 2019թ.-ի բյուջեի նախագծում անհապաղ փոփոխություններ և այլն:

Լրատվամիջոցների աշխատակիցների պահանջներից է նաև մամուլի ազատությունը:

Մեկնաբանություններ