Հրապարակվեց: Пт, Ноя 08, 2019
...

Հունական մամուլի անդրադարձը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին

Տարածել
Tags

Thegreekcurrent.simplecast.com հունական կայքն անդրադարձել է անցյալ շաբաթ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևերին: Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը երկու պատմական քվեարկություն է անցկացրել, որոնցից առաջինով գրեթե միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Հայոց, Հունական և Ասորական ցեղասպանությունները, իսկ երկրորդով որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ Սիրիայում իրականացրած ռազմական գործողությունների համար:

Աղբյուրը նաև նշել է, որ այս զարգացումների մասին խոսել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Մեկնաբանություններ