Հրապարակվեց: Ср, Май 08, 2019
...

Հույս ունեմ, որ խնդիր չի լինի․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում ՀՀ-ին անհանգստացնող հնարավոր ձևակերպումների մասին

Տարածել
Tags

Դա ԵՄ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններն են: Իր պաշտոնավարման 1 տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ այսպես ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտահոգող կետեր չկա՞ն առաջիկայում ստորագրվելիք Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագրի հետ կապված, հնարավո՞ր է՝ այնտեղ լինեն Հայաստանի համար անհանգստացնող կետեր:

«Դա, իհարկե, առնչություն ունի մեզ հետ, բայց ուղիղ առնչություն չունի, և ես ԵՄ-ի իմ գործընկերների հետ ուղիղ շփումներում նաև ասել եմ, որ ճիշտ կլինի, որ բանակցային գործընթացները, տարածարջանային իրավիճակների շուրջ որդեգրված սկզբունքները չաղավաղվեն,  չայլակերպվեն տարբեր իրավիճակներում: Միջազգայնորեն ճանաչված սկզբունքները պահպանվեն»,-ասաց նա:

Իսկ հարցին, թե ստացե՞լ է հավաստիացումներ, որ աղավաղումներ չեն լինի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ԵՄ պաշտոնյաները չեն բացահայտում իրենց բանակցությունների մանրամասները, ինչպես մենք ուրիշների առջև չենք բացահայտում մեր բանակցությունների մանրամասները: «Ես հույս ունեմ, որ ամեն ինչ նորմալ կլինի, խնդիր չի լինի»,- ասաց նա:

Մեկնաբանություններ