Հրապարակվեց: Вт, Фев 19, 2019
...

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանը բացվել է մեծ հայորդու արձանը

Տարածել
Tags

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանը բացվել է մեծ հայորդու արձանը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը Facebook-ի իր էջում նաեւ լուսանկարներ է հրապարակել:

Արձանը «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնին նվիրել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիդ Չիչինաձեն: Հուշարձանի հեղինակը ճարտարապետ Դավիդ Սիրբիլաձեն է:

Նշենք, որ այսօր նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը։ Հայ մեծ բանաստեղծը 14 տարեկանում տեղափոխվելով Թիֆլիս՝ իր կյանքի մեծ մասը՝ շուրջ 4 տասնամյակ, անցկացրել է այնտեղ՝ իր կյանքն ու ստեղծագործական գործունեությունը կապելով այդ հրաշալի քաղաքի հետ։

Մեկնաբանություններ