Հրապարակվեց: Сб, Июл 27, 2019
...

Հոնկոնգում վերսկսվել են հակակառավարական բողոքի ակցիաները

Տարածել
Tags

Հոնկոնգում շաբաթ օրը վերսկսվել են հակակառավարական բողոքի ակցիաները, որոնց մասնակցում են հազարավոր մարդիկ:

Ոստիկանությունը հերթական անգամ արցունքաբեր գազ է կիրառել ակցիաների մասնակիցների նկատմամբ, գրում է Azatutyun.am լրատվական կայքը:
Անցյալ հանգստյան օրերին էլ անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա և երկաթյա ձողերով ծեծի ենթարկել նրանց: Ցուցարարները փողոց են դուրս եկել ընդդեմ ինքնավար Հոնկոնգի իշխանությունների չինամետ քաղաքականության: Հոնկոնգում ութերորդ շաբաթը շարունակվող բազմահազարանոց ակցիաները համարվում են ամենամարդաշատը 1997 թվականից ի վեր:
Բողոքի առիթ է դարձել արտահանձնման մասին օրենքի նախագիծը, որի ընդունումը ցույցերի ճնշման արդյունքում հետաձգվել է, սակայն այն չի չեղարկվել: Ինքնավարության կառավարությունը մտադիր է թույլատրել ենթադրյալ իրավախախտի կամ հանցագործի արտահանձնումը Չինաստանի իշխանություններին: Չինաստանը, որին Հոնկոնգը Մեծ Բրիտանիայից փոխանցվել է 1997 թվականին, հավաստիացրել էր, որ կհետևի այդ տարածքում մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության իրավունքների պահպանմանը առնվազն հիսուն տարի:
Հոնկոնգում թափ առնող ընդդիմադիր շարժումների առաջնորդները, սակայն, կառավարությանը մեղադրում են «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը պարբերաբար խախտելու մեջ:
Մեկնաբանություններ