Հրապարակվեց: Пн, Дек 24, 2018
...

Հոլիվուդում Սայաթ-Նովայի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի

Տարածել
Tags

Հոլիվուդում Սայաթ-Նովայի մասին պատմող նոր ֆիլմ կնկարահանվի: Գաղափարը կյանքի կոչելու շուրջ աշխատանքներ է տանում դերասան Հովհաննես Բաբախանյանը:

Այս մասին նա խոսել է Լոս Անջելեսի Amga.tv հեռուստաալիքին տվածհարցազրույցում:
Բաբախանյանը նշել է, որ ֆիլմի թրեյլերն արդեն նկարահանվել է եւներկայումս ֆիլմի ամբողջական տարբերակի նկարահանման համարհովանավոր է փնտրվում: Ի տարբերություն նախորդ էկրանավորումների, այս ֆիլմում հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել աշուղի ընտանիքի,կնոջ եւ չորս երեխաների մասին պատմող պատմությունները:
Սցենարի հիմքում ընկած է Սայաթ-Նովայի  ամենահայտնի  ժամանակակից հետազոտող Ասլան Ասլանյանի աշխատանքը: Աշուղի դերակատարը կլինի Բաբախանյանը:  Սայաթ-Նովան կներկայացվի որպես առաջացած տարիքի մարդ,  ում կյանքը կպատկերվի վերջինիս սեփական հիշողությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ Սայաթ-Նովայի մասին պատմող առաջին ֆիլմը նկարահանվել է 1960 թվականին: Կիմ Արզումանյանի սեւ ու սպիտակ ֆիլմը մեծազդեցություն ունեցավ ժամանակակիցների պատկերացումներում 18-րդ դարի հայության կյանքի նկարագրի տեսանկյունից:
Մեկնաբանություններ