Հրապարակվեց: Ср, Ноя 07, 2018
...

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Մայքլ Դուգլասի անվանական աստղը

Տարածել
Tags

Հոլիվուդի Փառքի ծառուղում տեղի է ունեցել հայտնի դերասան Մայքլ Դուգլասի անվանական աստղի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել 74-ամյա աստղի կինը՝ Քեթրին Զետա Ջոնսը, առաջին ամուսնությունից ծնված որդին, 101-ամյա հայրը՝ հոլիվուդյան դերասան Քըրք Դուգլասը, ինչպես նաև ընկերները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Մայքլ Դուգլասը նման պատվի է արժանացել մոտ 50 տարի շարունակվող դերասանական կարիերայի համար:

Աստղի բացումից հետո Դուգլասը խոստովանել է, որ իրեն միշտ էլ «անհանգստացրել» է անվանական աստղի չարժանանալու հարցը:

«Եկեք խոստովանենք, որ սա մեծ պատիվ է»,-ասել է նա:

Հայտնի է, որ Դուգլասը երկու անգամ «Օսկար» մրցանակի է արժանացել՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի համար որպես պրոդյուսեր և «Ուոլլ Սթրիթ» ֆիլմի համար որպես լավագույն դերասան:

Նա խաղացել է 45-ից ավելի ֆիլմերում, 18 ֆիլմի պրոդյուսեր է։ Դուգլասի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերն են՝ «Սիրավեպ քարի հետ», «Նեղոսի մարգարիտը», «Ճակատագրական գայթակղություն», «Ուոլլ Սթրիթ», «Հիմնական բնազդ», «Ամերիկյան նախագահը», «Իդեալական սպանություն»:

Մեկնաբանություններ