Հրապարակվեց: Пт, Авг 25, 2017
...

Հոգլանդի հնչեցրած դիրքորոշումը համընկնում է Հայաստանի շահերի հետ. քաղաքագետ

Տարածել
Tags

Դրական է, որ ԱՄՆ-ն արցախյան հարցի շուրջ սկսել է ակտիվություն դրսեւորել։ Օգոստոսի 25-ին «Մեդիա կենտրոն»-ուն նման կարծիք հայտնեց «Գլոբալիազիացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետը հայտարարեց, որ Հայաստանում բոլորը համերաշխ են այն մտքի շուրջ, որ եթե միայն Ռուսաստանը զբաղվի կարգավորմամբ, մենք կկորցնենք Ղարաբաղը։

Սպառնալիք կա, որ Ռուսաստանը, որը քիչ թե շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, հարցին յուրովի լուծում կտա, կարծում է քաղաքագետը։ Նա այս հանգամանքը բացատրում է Թուրքիայի՝ ԵՏՄ-ին հնարավոր անդամակցությամբ։

Վստահության մթնոլորտի եւ խաղաղապահների հարցում ռուսական կողմն այնքան չի պնդում, որքան ամերիկյանը։ Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին բանակցություններ առհասարակ չկան։

«Յուրաքանչյուր հանդիպմանն ադրբեջանցիներն ասում են՝ զորքերը դուրս բերեք, հետո կխոսենք։ Նրանց գլխավոր նպատակը տարածքների հանձնումն է։ Իսկ Հոգլանդը շատ կարեւոր բան ասաց. այս հակամարտությունը տարբերվում է մյուսներից, պատմական մաս ունի, դա տարածքային հակամարտություն չէ։ Եվ առաջին տեղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է»,-նշեց Գրիգոևյաը՝ համարելով, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը համընկում է Հայաստանի շահերի հետ։

ԱՄՆ-ի ակտիվության բարձրացումը քաղաքագետը կապում է այդ երկրի վարչակազմի փոփոխության հետ։

Մեկնաբանություններ