Հրապարակվեց: Ср, Окт 31, 2018
...

Հնդկաստանում տեղի է ունեցել աշխարհում ամենաբարձր արձանի բացումը

Տարածել
Tags

Չորեքշաբթի Հնդկաստանի Գուջարաթ նահանգում տեղի է ունեցել աշխարհում ամենաբարձր հուշարձանի՝ Միասնություն արձանի հանդիսավոր բացումը, հայտնում է NDTV-ն:

Հեղինակները բետոնի եւ մետաղի մեջ հավերժացրել են Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի հետեւորդներից մեկին՝ Վալլաբհայ Պատելին, ում վերագրվում է երբեմնի բաժանված նահանգների միավորումը միասնական պետության մեջ: Հուշարձանի բարձրությունը 182 մետր է, գրեթե 2 անգամ բարձր ԱՄՆ-ում Ազատության արձանից (93 մետր) եւ մի քանի անգամ բարձր Բրազիլիայում Հիսուս Ամենափրկչի արձանից (38 մետր):

Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին, որը ծագումով Գաջարաթից է, հուշարձանի կառուցման մեկնարկը տվել էր ուղիղ 5 տարի առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի 31-ին, երբ զբաղեցնում էր այդ նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը: Ուստի տեղեկությունը, թե վարչապետն անձամբ է մասնակցելու արձանի բացմանը, ոչ մեկի մոտ զարմանք չի հարուցել:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ նախագծի իրականացման վրա աշխատել են 250 ինժեներներ եւ շուրջ 3400 աշխատողներ: Շինարարության արժեքը կազմել է 430 մլն դոլար:

Մեկնաբանություններ