Հրապարակվեց: Вт, Ноя 05, 2019
...

Հնդկաստանի, Իսրայելի և Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացի մեջ ենք, Կորեան և Չիլին էլ փորձում են բանակցային գործընթաց սկսել ՀՀ-ի միջոցով. Վարոս Սիմոնյան

Տարածել
Tags

Ներկայումս ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացի մեջ ենք գտնվում երեք երկրների հետ՝ Հնդկաստանի, Իսրայելի և Եգիպտոսի: Այս մասին 2020թ-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում ոչ պաշտոնական առաջնորդն է Եգիպտոսի հետ բանակցություններում, որոնց արդյունքում ենթադրվում է ազատ առևտրի համաձայնագրի ստորագրում։

Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ բանակցային ևս 1-2 ռաունդից հետո հավանաբար այդ համաձայնագիրը պատրաստ կլինի։ Դրա արդյունքում, ըստ փոխնախարարի, ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, ազատ մուտք կունենան աֆրիկյան մայրցամաք՝ սկսելով Եգիպտոսից։

Սիմոնյանը նշեց նաև, որ նոր շուկաներ պետք է բացվեն և Հարավային Կորեան ու Չիլին  փորձում են գտնել ուղի ՀՀ-ի միջոցով ԵԱՏՄ անդամ երկրների հետ բանակցային գործընթաց սկսելու համար: «Այսինքն, եթե Չիլիի հետ ստացվի, կունենանք ազատ մուտք լատինամերիկյան երկրների շուկաներ»,-ասաց նա և հավելեց, որ Հարավային Կորեան ցանկանում է նման համաձայնագիր՝  հաշվի առնելով այն փաստը, որ Չինաստանի հետ արդեն իսկ ունենք տնտեսական համաձայնագիր:
Մեկնաբանություններ