Հրապարակվեց: Вт, Сен 10, 2019
...

Հյուսիսային Կորեան հրթիռներ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Տարածել
Tags

Սեպտեմբերի 10-ին երկու չճանաչված արկ Է արձակվել Հյուսիսային Կորեայի տարածքից: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Kyodo հրատարակությունը, հայտնել են Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեում:

Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հրթիռներն արձակվել են Ճապոնական ծովի ուղղությամբ: Ենթադրաբար, արձակումները կատարվել են Փենան Նամդոյի նահանգից տեղական ժամանակով 06:53-ին եւ 07:12-ին (Երեւանի ժամանակով 01:53-ին եւ 02:12-ին): Ընդամենն արկերը թռել են շուրջ 330 կիլոմետր: ԱՄՆ-ը հայտարարել Է, որ հետեւում Է իրադրությանը եւ սերտ շփումներ Է պահպանում տարածաշրջանում իր դաշնակիցների հետ, նշել Է ՏԱՍՍ-ը: Ինչպես գրում Է «Ինտերֆաքսը», Հարավային Կորեան նույնպես հայտարարել Է, որ հետեւում Է իրադրությանը, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ին կոչ Է արել՝ դադարեցնել գործողությունները, որոնք սաստկացնում են լարվածությունը:
Դա վերջին ժամանակներս հրթիռների արդեն յոթերորդ արձակումն Է Հյուսիսային Կորեայից: Վերջին անգամ մի քանի արկերի արձակման մասին հաղորդվել Էր օգոստոսի 24-ին:
Մեկնաբանություններ