Հրապարակվեց: Пт, Окт 11, 2019
...

«Հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է Սիրիայի հյուսիսային շրջանը՝ իբրև թե ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով». Սիրիայի ԱԳՆ

Տարածել
Tags

Սիրիայի արտգործանախարարության պաշտոնական աղբյուրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ «իբրև թե սիրիացի ժողովրդին և նրա իրավունքները պաշտպանելու ցանկության մասին», կարող են բխել միայն իրականությունից կտրված մարդուց:

Ինչպես տեղեկացնում է սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալությունը, նախարարության աղբյուրը հավելել է, որ նման հայտարարություններ անելով՝ «հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է Սիրիայի հյուսիսում բնակվող անվնաս բնակչության դեմ՝ իբրև թե ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով»:

«Սիրիական Արաբական Հանրապետությունը կդիմակայի Թուրքիայի ագրեսիային բոլոր հասանելի միջոցներով և կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ: Սիրիացիների պաշտպանությունը միայն սիրիական բանակի և սիրիական պետության խնդիրն է»,- եզրափակել է աղբյուրը:

Մեկնաբանություններ