Հրապարակվեց: Пн, Окт 07, 2019
...

Հանրապետության հրապարակում կայացել է ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող համերգ

Տարածել
Tags

Հանրապետության հրապարակում մեկնարկել է հոկտեմբերի 6-9-ին կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող աննախադեպ մեգանախագծով համերգը․ «WCIT-2019»-ի կազմակերպիչները համադրել են տաղանդն ու նորագույն տեխնոլոգիաները։ Միջոցառմանը ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստրերի հետ:

Միջոցառմանն ընդառաջ ձևավորվել էր նվագախումբ, որն առաջին անգամ բեմում է «WCIT-2019»-ի հանդիսավոր բացման նպատակով և ի շարս համաշխարհային գլուխգործոցների՝ պատմության մեջ առաջին անգամ նվագախումբը կկատարի նաև արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։

Այնուհետև համերգային ծրագրով հանդես կգա «Գրեմմիի» մրցանակակիր DJ Արմին վան Բյուրենը:

«WCIT» նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժիշտ, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին «WCIT» համաժողովները հյուրընկալած 14 երկրները. Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։
Մեկնաբանություններ