Հրապարակվեց: Ср, Май 08, 2019
...

Հայ-ռուսական հարաբերությունների մթնոլորտում շատ փոփոխություններ են տեղի ունեցել եւ տեղի են ունենալու. Փաշինյան

Տարածել
Tags

Դուք գիտեք մի երկիր, որտեղ մեկ տարում 7-8  ընտրություն է տեղի ունենում, հեղափոխություն է տեղի ունենում եւ այդտեղ ներդրումներ են լինո՞ւմ: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թվարկելով, որ Հայաստանում 2018 թվականին տեղի է ունեցել 5 ընտրություն՝ վարչապետի 5 ընտրություն, նախագահի մեկ ընտրություն, Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություն եւ խորհրդարանի արտահերթ ընտրություն:

«Դուք աշխարհում չեք տեսնի երկիր, որտեղ այս կարգի պրոցեսներից հետո տնտեսական ռեցեսիա չի եղել, տնտեսական կոլապս չի եղել: Այդպիսի բան հնարավոր չէ: Երբեմն Վրաստանի օրինակն են բերում, իսկ որեւէ մեկն ուսումնասիրե՞լ է, որ Վրաստանում շոշափելի փոփոխությունները քանի տարի հետո են տեղի ունեցել»:

Հարցին, թե ինչպիսին է վիճակը հայ-ամերիկյան հարաբերություններում, մասնավորապես, ամերիկյան ներդրումների մասով, վարչապետը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ամերիկյան ներդրումներին, Ամուլսարի հետ կապված խնդիր է ծագել եւ մենք փորձում ենք մեր ազգային շահերին համապատասխան հասկանալ խնդիրը եւ լուծել:

Երեկ սկսվեց նոր ձեւաչափ, որը կոչվում է «հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն»: Դա նշանակում է, որ մենք նոր մակարդակի հարաբերություններ ենք փորձում հաստատել ԱՄՆ-ի հետ: Մեր բոլոր նոր հարաբերությունները պետք է համապատասխանեն մեր նոր կարգավիճակին:

Վերջերս հայտարարել էի, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ չի փոխվել, ես նկատի եմ ունեցել ռազմավարական բազան, իրավապայմանագրային հենքը չի փոխվել: Բայց այդ մթնոլորտում շատ փոփոխություններ են տեղի ունեցել եւ շարունակելու են տեղի ունենալ: Մենք հույս ունենք, որ բոլոր ուղղությյուններով այդ փոփոխությունները կլինեն պոզիտիվ»:

Փաշինյանը նաեւ նշեց, որ առաջիկա շրջանում ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպումների մասին տվյալներ չունի:

Մեկնաբանություններ