Հրապարակվեց: Ср, Апр 10, 2019
...

Հայ հանրությունը պետք է լավ տեղեկացվի Մարաղայի իրադարձությունների մասին. Ղարաբաղի նախկին օմբուդսմեն

Տարածել
Tags

Մինչ համաշխարհային հանրությանը Մարաղա գյուղի իրադարձությունների մանրամասները ներկայացնելը՝ հայ հասարակությունն ինքը պետք է լավ տեղեկացված լինի դրանց։ Այս մասին ապրիլի 10-ին փորձագիտական լսումների ժամանակ ասել է Ղարաբաղի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ Խոջալուի իրադարձությունների ադրբեջանական վարկածն այնպիսի «հաջողություն» ունի, որ ոմանք Հայաստանը ճանաչում են հենց այդ իրադարձություններով։ «Որպեսզի հասնի դրան, Ադրբեջանն օգտագործել է հսկայական ռեսուրսներ։ Խոսքը միայն ֆինանսների մասին չէ։ Մենք պետք է համախմբենք մեր ուժերը եւ աշխատենք այն բանի վրա, որպեսզի Մարաղայի իրադարձությունները լայնորեն ներկայացվեն աշխարհին»,- ասել է նա։

Ռուբեն Մելիքյանը հավելել է, որ հարկավոր է հասնել այն բանին, որպեսզի Մարաղա գյուղի հանցագործություններն ունենան այնպիսի լայն հնչեղություն, ինչպիսին հիմա ունի Խոջալուի իրադարձությունների ադրբեջանական վարկածը։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի են ունենում փորձագիտական լսումներ՝ նվիրված ադրբեջանական զորքերի կողմից հայ խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացմանը Մարաղա գյուղում։

Մեկնաբանություններ