Հրապարակվեց: Вс, Апр 28, 2019
...

Հայ խաղաղապահներին Բեյրությում ընդունել է Արամ Ա կաթողիկոսը

Տարածել
Tags

Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից ապրիլի 26-ին կազմակերպվել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Այցի ընթացքում հայ խաղաղապահները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում շրջայցից հետո՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի անունից ի պատիվ ՀՀ զորախմբի անդամների մատուցվել է ճաշ:

Օրվա ավարտին հայ խաղաղապահներին ՀՀ դեսպանությունում ընդունել է դեսպան Վահագն Աթաբեկյանը: Նա վերահաստատել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախմբի առկայության կարևորությունը և հաջողություններ մաղթել հայ խաղաղապահներին իրենց պատասխանատու առաքելությունում:

Մեկնաբանություններ