Հրապարակվեց: Ср, Июл 01, 2015
...

Հայ լինելու մեջ «մեղադրվող» քուրդ պատգամավորը պարզաբանում է տվել

 

Թուրքիայում պատգամավորների երդման ժամանակ երդման տեքստը փոխած քուրդ պատգամավոր Մեհմեդ Ալի Ասլանը պարզաբանել է իր «հայ» լինելու մասին պնդումները։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Թուրքական SkyTv կայքի փոխանցմամբ՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Մեհմեդ Ալի Ասլանը հայտարարել է, թե երբ երդման ժամանակ թուրք ազգ ասելու փոխարեն ասել է Թուրքիայի ազգեր, իրեն ասել են հայի թոռ։ Նա շեշտել է, թե այդ խոսքերով փորձել են հայերին նվաստացնել, փորձել են իրեն նվաստացնել։

«Ես հայերի հետ ազգակցական կապ չունեմ։ Եթե հայերի հետ ազգակցական կապ ունենայի, դրանով կհապարտանայի»,-ասել է Մեհմեդ Ալի Ասլանը։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ