Հրապարակվեց: Пн, Сен 16, 2019
...

Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցչի անունը

Տարածել
Tags

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթում կներկայացնի Կարինա Իգնատյանն իր «Colours of Your Dream» երգով։

Այս մասին հայտնի է դարձել «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլում, որը հեռարձակվել է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում, հաղորդում է news.am-ը:
Այս տարի մրցույթին մասնակցում էր 10 պատանի արտիստ՝ Անահիտ Առաքելյանը, Անժելա Ալբերտյանը, Անի Աթայանը, Անի Պետրոսյանը, Էմիլի Հովհաննիսյանը, Կարինա Իգնատյանը, Նարեկ Մարկոսյանը, Ռոբերտ Բագրատյանը, Ռոզա Էլոյանը եւ Վարդան Մարգարյանը:
Հաղթողն ընտրվել է պրոֆեսիոնալ միջազգային ժյուրիի, մանկական միջազգային ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարկության արդյունքում։
2018թ․-ին Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացրել էր Լեւոն Գալստյանը, որը զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը՝ ստանալով 125 միավոր։ 12-ամյա կատարողը ներկայացել էր L.E.V.O.N․ երգով։
«Մանկական Եվրատեսիլ 2019»-ը տեդի է ունենալու նոյեմբերի 24-ին՝ Լեհաստանում:
Մեկնաբանություններ