Հրապարակվեց: Пн, Май 27, 2019
...

Հայտնի է Լիտվայի նոր նախագահի անունը

Տարածել
Tags

Լիտվայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: 68,4 տոկոս ձայներով հաղթող է ճանաչվել 55-ամյա տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Նաուսեդան առաջ է անցել իր մրցակից, երկրի ֆինանսների նախկին նախարար Ինգրիդ Շիմոնիտեից, ով ստացել է ձայների 30,3 տոկոսը: Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, սակայն, աղբյուրի տեղեկություններով, էական փոփոխություններ չեն լինի:

Հիշեցնենք, որ Լիտվայում նախագահական ընտրությունների առաջին փուլը մեկնարկել էր մայիսի 12-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 9 թեկնածու: Լիտվայում երկրի ղեկավարին ընտրում են 5 տարի ժամկետով: Ներկայիս նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հանրապետությունը ղեկավարում էր երկրորդ ժամկետով և երրորդ ժամկետին հավակնելու իրավունք չուներ:

Մեկնաբանություններ