Հրապարակվեց: Пт, Сен 27, 2019
...

Հայտնի է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունների վերսկսման ժամկետը

Տարածել
Tags

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունները կվերսկսվեն հոկտեմբերի 10-ին՝ Վաշինգտոնում: Այդ մասին հայտնել է CNBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:

 Ըստ այդմ՝ չինական պատվիրակությունը կգլխավորի Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն:

Հինգշաբթի Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը հայտարարել է, որ Չինաստանի իշխանություններն ակտիվորեն պատրաստվում են Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունների 13-րդ փուլին:

Մինչև բուն հանդիպումն այս շաբաթ երկու երկրների աշխատանքային խմբերը նախնական քննարկումներ կանցկացնեն մի շարք, այդ թվում՝ ներդրողների պաշտպանության խնդիրների շուրջ:

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Չինաստանը և ԱՄՆ-ը լարված բանակցություններ են վարում առևտրային հակասությունները վերացնելու նպատակով, որի վերջին՝ 12-րդ փուլը տեղի է ունեցել Շանհայում՝ հուլիսի 30-31-ին:

Մեկնաբանություններ