Հրապարակվեց: Пн, Апр 29, 2019
...

Հայուհին դարձել է Լոնդոնում անցկացված «Միսս ԽՍՀՄ» մրցույթի հաղթող

Տարածել
Tags

Ապրիլի 27-ին Լոնդոնի շքեղ Hilton հյուրանոցում տեղի է ունեցել «Միսս ԽՍՀՄ» մրցույթը, որին մասնակցում են նախկին խորհրդային միության անդամ երկների ներկայացուցիչները։

Այս տարի մրցույթի հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Անգելինա Չոբանյանը, ով նաև արժանացել է «հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի ինստագրամի էջից։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Քսենիա Օչերեդկոն, իսկ երրորդ տեղը՝ Ղազախստանի ներկայացուցիչ Լաուրա Մուխտարը։
Մրցույթին է անդրադարձել նաև բրիտանական Independent-ը, հարց բարձրացնելով, թե ինչու է Միսս ԽՍՀՄ մրցույթն անցկացվում Բրիտանիայում՝ գրելով, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է 28 տարի առաջ, սակայն Լոնդոնում գաղափարը կենդանի է ու պահպանվել է, փոխանցում է Panorama.am-ը:
Միսս ԽՍՀՄ մրցույթը 3 տարի անցկացվել է Մոսկվայում՝ մինչ 1991թ.-ին ԽՍՀՄ փլուզումը։ Սակայն մրցույթը Լոնդոնում կայացել է 7 տարի։ Այն ընդլայնվում է ու 2018թ.-ին մրցույթը տեղի է ունեցել Մոնակոյում ու դառնալու է ամենամյա միջոցառում։
Նշվում է, որ այս տարի մրցույթի մասնակիցների մեջ շատ են եղել ուկրաինուհիները՝ չնայած Ռուսաստանի հետ հակամարտությանը։
Միջոցառումը նաև քննադատությունների է արժանացել։ Լատվիայում Բրիտանիայի նախկին դեսպան Իան Բոնդն Independent-ին ասել է, որ անյ ցույց է տալիս ճաշակի ու պատմական տեղեկացվածության պակաս։
«Պատկերացրեք, եթե որևէ մեկը կազմակերպեր «Միսս Երրորդ Ռեյխ» մրցույթ կանանց համար՝ այն երկրների մասնակցությամբ, որոնք օկուպացվել էին նացիստների կողմից կամ անգամ «Միսս Բրիտանական կայսրություն»,-ասել է դեսպանը։
Մեկնաբանություններ