Հրապարակվեց: Пт, Окт 26, 2018
...

Հայուհին բարձր պաշտոն է ստացել Իրանի պետական նավթագազային ընկերությունում

Իրանական պետական նավթագազային ընկերությունը (NIOC) հայտնել է Եկամուտների ու ներդրումների հարցերով հանձնաժողովի նոր ղեկավարի անունը:

Ինչպես նշում է shana.ir կայքը, բարձր պաշտոնում է նշանակվել հայազգի Թալին Մանսուրյանը:

Նշվում է, որ սա բավական պատասխանատու պաշտոն է, քանի որ ներկայում երկիրը գտնվում է ծանր տնտեսական վիճակում:

Հայտնի է, որ Իրանի պետական նավթագազային ընկերությունը հիմնվել է 1948թ.՝ իրանցի քաղաքական գործիչ Բիջան Զանգանեի կողմից: Այն աշխարհում երրորդ խոշորագույն նավթագազային ընկերությունն է Aramco-ից ու «Գազպրոմ»-ից հետո:

Մեկնաբանություններ