Հրապարակվեց: Пт, Апр 12, 2019
...

«Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկման առարկա դարձնել Թուրքիայի խորհրդարանում». Փայլան

Տարածել
Tags

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից երկրի կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձևի ընդունմանը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին հրամանագրի ստորագրմանը:

«Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների օրակարգից և քննարկման առարկա դարձնել Թուրքիայի խորհրդարանում, երկրի, որտեղ տեղի է ունեցել այդ մեծ ոճրագործությունը: Թուրքիայի հայերն արդարության են սպասում արդեն 104 տարի»,- գրել է Փայլանը Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ օրերս Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել և դատապարտել է 1915 թ. Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը, իսկ Ֆրանսիայի նախագահն ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է սահմանել երկրում:

Մեկնաբանություններ