Հրապարակվեց: Сб, Ноя 25, 2017
...

«Հայկական մանևերն ու Բելառուսական բլիցկրիգը. Մոսկվայի դաշնակիցներն Արևմուտք են գնում».Gazeta.ru

Տարածել
Tags

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանը ստորագրեց Եվրոմիության երկրների հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը, գրում է Gazeta.ru-ն:
«Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրը: Միջոցառման մասնակիցները նաև ողջունում են Ադրբեջանի հետ ընդլայնված համաձայնագրի աշխատանքներում կատարված լուրջ առաջընթացը»,- տեքստից հատված է մեջբերում Gazeta.ru-ն:
Պարբերականը նշում է, որ Երևանի և Բրյուսելի նոր համաձայնագիրը տարբեր ոլորտներում լայն համագործակցություն է ենթադրում:
«Հայաստանը քաղաքացիական հանրության, կաշառակերության դեմ պայքարի, էներգիայի այլընտրանքային աղբյուրների, և, ամենակարևորը, բիզնեսի զարգացման համար միջոցներ կստանա: Փաստաթղթով թույլատրվում է եվրոպական շուկաներ Հայաստանից որոշ ապրանքների արտահանումը»,- պարբերականին ասել է Հայաստանի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
Նրա խոսքով՝ համաձայնագիրը թույլ է տալիս նաև զարգացնել կրթության, շրջակա միջավայրի պահպանության և գիտատեխնիկական ոլորտները:
Ընդ որում, աղբյուրը նշել է, որ Հայաստանը կպահպանի իր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում:
Gazeta.ru-ի աղբյուրը հայտնել է նաև, որ համաձայնագիրը չի դյուրացնի ԵՄ երկրների հետ վիզաների չեղարկման գործընթացը:
Պարբերականը գրում է նաև Մոսկվայի մյուս դաշնակցի՝ Բելառուսի մասին, որի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չմասնակցեց «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին՝ չնայած այն հանգամանքին, որ ԵՄ ներկայացուցիչները նրան հրավեր էին ուղարկել միջոցառմանը մասնակցելու համար:
Բելառուսի համար ընդլայնված համաձայնագրի կարևորության մասին հայտնել էր երկրի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մաքեյը: Նա նշել էր, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը վաղ թե ուշ կլինի, և դրան ոչինչ չի խոչընդոտում:

Մեկնաբանություններ