Հրապարակվեց: Пт, Мар 15, 2019
...

Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել Հայաստանին 130 մլն դոլար հատկացնել. «Ամերիկայի ձայն»

Տարածել
Tags

ԱՄՆ Կոնգրեսում այս շաբաթ տեղի են ունենում հաջորդ տարվա բյուջեի շրջանակում այլ երկրներին ֆինանսական օգնության տրամադրման շուրջ քննարկումներ:

Քննարկումների շրջանակում ԱՄՆ հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչները ելույթ են ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում՝ ընդգծելով, որ, հաշվի առնելով անցած տարի երկրում գրանցված առաջընթացը, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օգնության չափը պետք է ավելանա, ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքում:

«Կոչ ենք անում զարգացման ժողովրդավարական ուղին բռնած Հայաստանին 100 մլն դոլարի չափով օժանդակություն ցուցաբերել: Կոչ ենք անում նաև 10 մլն դոլար տրամադրել Հայաստանի հետ ռազմական համագործակցության համար և ևս 20 մլն՝ Հայաստանում հաստատված մերձարևելյան երկրներից փախստականներին»,- իր ելույթում ասել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Վան Գրիգորյանը:

Հայ դատի հանձնախմբի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ Րաֆֆի Քարաքաշյանն ընդգծել է նաև Արցախին ֆինանսական օգնության տրամադրման կարևորությունը:

Մեկնաբանություններ