...

Հայաստան-Իրան-Եվրասիա համագործակցությունը հեռանկարներ եւ շատ մեծ հնարավորություններ ունի. Արմեն Սարգսյան

Տարածել
Tags

Հայաստան-Իրան-Եվրասիա համագործակցությունը հեռանկարներ եւ շատ մեծ հնարավորություններ ունի: Համոզված եմ, որ կառավարությունն այս ուղղությամբ շատ լուրջ կաշխատի:

Այս մասին սեպտեմբերի 7-ին «Հայաստան ԷՔՍՊՕ 2018» ցուցահանդես այցելության ընթացքում լրագրողներին ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահը նշեց, որ Հայաստանը պետք է դառնա ժամանակակից տեսանկյունից ինդուստրիալ երկիր, 21-րդ դարի պետություն, որը կկարողանա իր արտադրանքն արտահանել աշխարհի տարբեր երկրներ: «Առաջին հերթին՝ հարեւան պետություններ եւ ԵՏՄ երկրներ»,- շեշտեց Սարգսյանը:
Նա առանձին անդրադարձավ ցուցահանդեսում ներկայացված գյուղատնտեսական արտադրանքին: Նրա խոսքով՝ գյուղացիների հետ քննարկումների ժամանակ մի շարք խնդիրներ են պարզել: Մասնավորապես՝ նրանք նշում էին ցածր տոկոսադրույքներով փոքր վարկեր ստանալու կարեւորությունը՝ իրենց արտադրանքի արտահանման հնարավորություն ունենալու համար:
«Գյուղացիները հնարավորություն չունեն իրենց արտադրանքը մինչեւ մեծ շուկաներ հասցնել, եւ սա էական խնդիր է»,- նշեց Սարգսյանը:
Նախագահը նշեց նաեւ հայկական գյուղերում սերնդափոխության խնդիրը, երբ երիտասարդները քաղաքում ապրելու ցանկություն են հայտնում, իսկ միջին սերունդը վաստակելու համար այլ երկրներ է մեկնում: «Մեզ համար սա լուրջ խնդիր է»,- նշեց նախագահը:
Հավելենք, որ «Հայաստան ԷՔՍՊՕ 2018» 18-րդ առեւտրաարդյունաբերական ունիվերսալ տարածաշրջանային ցուցահանդես-համաժողովը կտեւի մինչեւ սեպտեմբերի 9-ը: Կազմակերպիչներն են  Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռներեցների (Գործատուների) միությունը եւ LOGOS EXPO Center-ը:
դ հորիզոնականը:
Մեկնաբանություններ