Հրապարակվեց: Вт, Ноя 06, 2018
...

Հայաստանում ու Արցախում ռազմագերիներ չկան. Դավիթ Տոնոյան

Տարածել
Tags

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման պաշտոնական առաջարկ չկա, այսօր լրագրողներին ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

lragir.am-ի հաղորդմամբ՝ նա ասաց, որ գերիների փոխանակման հանձնաժողովը շուտով վերսկսելու է իր աշխատանքները։ Տոնոյանի խոսքով` հանձնաժողովի աշխատանքներն այս փուլում կղեկավարի ինքը, մեկ նիստ արդեն արել է։
Մամուլի հրապարակումը, թե ադրբեջանական կողմից պաշտոնական առաջարկ է արվել գերիների փոխանակման համար, Տոնոյանը հերքեց։ Նա ասաց, որ այդ մասին իմացել է լրատվամիջոցներից, որևէ պաշտոնական առաջարկ հայկական կողմը չի ստացել։
Նշենք, որ Ադրբեջանում այս պահին Հայաստանի երեք քաղաքացիներ են պահվում։ Իսկ հայկական կողմում գտնվող երեք ադրբեջանցիները դատապարտված են ծանր հանցագործությունների համար։ Տոնոյանի խոսով` նրանք ռազմագերիներ չեն։ Հարցին, թե հնարավո՞ր է գերիների փոխանակման հարցը քննարկվի, Դավիթ Տոնոյանը պատասխանեց` եթե Հայաստանում կամ Արցախում լինեն ռազմագերիներ, այո։ Այս պահին, սակայն, ռազմագերիներ չկան։
Մեկնաբանություններ