Հրապարակվեց: Пн, Окт 07, 2019
...

Հայաստանում կստեղծվեն «խելացի» ջերմոցային տնտեսություններ

Տարածել
Tags

Հայ մասնագետները ծրագրավորել են Smart Greenhouse համակարգը, որը նախատեսված է խելացի ջերմոցների համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Smart Green ընկերության համահիմնադիր Մհեր Երզնկանյանը:

Բացատրելով համակարգի աշխատանքի էությունը՝ Երզնկանյանը նշել է, որ ջերմոցում տեղադրվում են կրիչներ, որոնք չափում են օդի եւ հողի խոնավությունը, ջերմաստիճանը, լույսի մակարդակը, ածխաթթու գազի մակարդակը եւ այլ պարամետրերը, կրիչից բոլոր տվյալներն ուղարկվում են գլխավոր համակարգչին: Համակարգը նաեւ ապահովում է ջերմոցի հեռահար կառավարում եւ պահում է տվյալները, որոնց հիման վրա ջերմոցը կկարողանա ինքնակառավարվել: «Համակարգն արդեն փորձարկվել է, մենք հայտնաբերել ենք թերություններ եւ շտկել դրանք: Այժմ մենք պատրաստվում ենք ներգրավել ավելի շատ ջերմոցներ կրկնակի փորձարկումներ անցկացնելու համար»,-հայտարարել է Երզնկանյանը՝ հավելելով, որ կրկնակի փորձարկումները կբացահայտեն բիզնեսի պատրաստակամությունը այդպիսի սարքավորումներ ձեռքբերելու շուրջ:

Մեկնաբանություններ