Հրապարակվեց: Вс, Фев 03, 2019
...

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Տարածել
Tags

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսի հետ, որը շուտով կսկսի իր առաքելությունը Երեւանում:

«Մենք ոգեւորված էինք դեսպան Թրեյսիի հետ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող  մեր կառուցողական քննարկումներով, եւ մենք, որպես հայազգի ամերիկացիներ, անհամբերությամբ սպասում ենք դեսպանի եւ նրա թիմի հետ աշխատելուն՝ առաջ մղելու համար մեր ընդհանուր նպատակները», — news.am-ի փոխանցմամբ՝ ասել է ANKA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Մեկնաբանություններ