Հրապարակվեց: Пн, Июл 01, 2019
...

Հայաստանն ու Իրանը պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

Հայաստանի պատվիրակությունը Իրանում է`  մասնակցելու Իրան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին:

2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 3-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) պատվիրակությանը գործուղելու մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղակայված է էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում:
Պատվիրակությունը գլխավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պատվիրակության կազմում են Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը և այլք:
Մեկնաբանություններ