Հրապարակվեց: Ср, Дек 05, 2018
...

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախատեսում են Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն համաձայնեցնել. Զախարովա

Տարածել

Միլանում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտգործնախարարների խորհրդի բացման նախօրեին՝ այսօր, նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է  panorama.am-ը։
«Համապատասխան հայտարարություն արդեն արվել է դեկտեմբերի 3-ին։ Հանդիպմանը նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի շուրջ հայտարարության համաձայնեցում»,- ասել է նա։
Մեկնաբանություններ