Հրապարակվեց: Ср, Июн 05, 2019
...

Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությանբրոնզե մեդալակիր

Տարածել
Tags

Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձավ Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը::

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել բելառուս Ալեքսանդր Պեչուրենկայի նկատմամբ:

Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսել էր հունիսի 4-ին և 3 վստահ հաղթանակներից հետո դուրս եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը նա վիճարկել էր թուրք Աբդուլահ Տոպրակի հետ և պարտվել 3:4 հաշվով:

Հունիսի 4-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացրել նաև Գևորգ Սուքիասյանը (55 կգ), որը պարտվել է ադրբեջանցի ըմբիշի: Դրանից առաջ Սուքիասյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին պայքարի մեջ էին մտել Հայաստանի ևս 4 ներկայացուցիչներ, որոնցից երկուսը նվաճել են եզրափակիչի ուղեգիր: Հայկ Մելիքյանը (67 կգ) և Մալխաս Ամոյանը (72 կգ) հունիսի 5-ին կգոտեմարտեն Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար:

Մեկնաբանություններ