Հրապարակվեց: Чт, Июн 27, 2019
...

«Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, դրա համար էլ Ադրբեջանը կշարունակի հզորացնել իր ռազմական ուժը». Ալիև

Տարածել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմը դեռ ավարտված չէ, և որ իրենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեն իրենց «հայրենի հողերն ազատագրելուն», հաղորդում է interfax.az-ը:

 «Վստահ եմ, որ մի օր այդ օրը կգա»,- ասել է նա:

«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում… Առաջնագծային աշխատանքներ են տարվում, զինտեխնիկա է գնվում, բարձրացվում է մարտունակության մակարդակը: Մեր բանակի հզորությունը, մարտունակությունն ու պրոֆեսիոնալիզմը բարձրացվում է»,- հավելել է Ալիևը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ «Բանակ 2019»-ի շրջանակում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ:

Մեկնաբանություններ