Հրապարակվեց: Чт, Янв 10, 2019
...

Հայաստանի զինված ուժերի պատասխան գործողությունները դրական լուր է. Լ. Ալավերդյան

Տարածել
Tags

Դրական լուր կարելի է համարել Հայաստանի զինված ուժերի պատասխան գործողությունները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային մասում սահմանապահ զորքերի տեղակայման հետ: Հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ կարեւոր է, որ հայկական կողմի գործողությունները տեղի են ունեցել Բաքվի գործողություններին ի պատասխան, այլ ոչ թե հակառակը:

«Ամենայն հավանականությամբ, նման գործընթացները հայ-ադրբեջականա սահմանի նաեւ այլ ուղղություններում կկատարվեն եւ շատ կարեւոր  է, որ Հայաստանը նորից պատասխանող կողմի դերում հանդես գա», — ասաց նա:

Իրավապաշտպանը շեշտեց, որ այդ գործընթացները պետք է դրական գնահատել՝ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների ամբողջ պատկերը դիտարկելիս առանց օբյեկտիվությունը կորցնելու:

«Պետք է հասկանանք, արդյոք մենք պատրաստ ենք նստել խաղաղության բանակցային սեղանի շուրջ մի պետության հետ, որի քաղաքացիները դեռեւս չեն պատժվել ազգային ատելության հողի վրա հայերին սպանելու համար, այն պետության հետ, որը շարունակում է իրականացնել հակահայկական քաղաքականություն ինչպես ներսում, այնպես էլ Ադրբեջանի սահմաններից դուրս»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանը նշեց, որ նման բանակցություններ սկսելու համար Բաքուն առնվազն պետք է գոնե հրաժարվի այդ մեթոդներից եւ նրանց համապատասխան գնահատական տա:

Մեկնաբանություններ