Հրապարակվեց: Ср, Ноя 21, 2018
...

Հայաստանի բասկետբոլի Բ լիգայի կանոնավոր առաջնությանը կմասնակցի 8 թիմ

Տարածել
Tags

Նոյեմբերի 24-ին կմեկնարկի Հայաստանի բասկետբոլի Բ լիգայի կանոնավոր անդրանիկ առաջնությունը, որին կմասնակցի 8 թիմ:

Բ լիգան կանցկացվի շրջանաձև համակարգով՝ երկու շրջանով, այնուհետև առաջին և երկրորդ շրջանների արդյունքների հիման վրա տեղի կունենա չորս թիմերի մասնակցությամբ եզրափակիչ փուլ:

Բ լիգայի բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանում:

Բ լիգային կմասնակցեն հետևյալ թիմերը՝ «Թմբկաբերդ» (Երևան), «Արագած 2» (Երևան), «Գյումրի» (Գյումրի), UCOM (Երևան), «Օրանժ ՊՖԱ» (Երևան), «Գրանդ սպորտ» (Երևան), «Վետերաններ» (Երևան) և «Հայք» (Երևան):

Բ լիգայի առաջին տուրում տեղի կունենան հետևյալ հանդիպումները՝

24.11. ժամը ՝ 19:00 «Հայք» — «Արագած 2», ԵՊՀ
24.11. ժամը ՝ 14:00 «Օրանժ ՊՖԱ» – «Գյումրի», ԵՊՀ
27.11. ժամը ՝ 18:30. UCOM – «Թմբկաբերդ», ԵՊՀ
29.11. ժամը ՝ 10:30 «Գրանդ սպորտ» – «Վետերաններ», Գրանդ սպորտ:

Մեկնաբանություններ