Հրապարակվեց: Вс, Апр 07, 2019
...

Հայաստանի Հանրապետությունը ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափի վերականգնում է առաջարկում. Նիկոլ Փաշինյան

Տարածել
Tags

Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափի ոչ թե փոփոխություն, այլ վերականգնում է առաջարկում:

Այս մասին ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ 12-րդ արտահերթ համագումարում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասվում է, որ Հայաստանը կամ Ղարաբաղն առաջարկում են բանակցությունների ձևաչափի փոփոխություն, և որպես հաղթանակ է նշվում այն, որ ձևաչափում փոփոխություն չի արձանագրվում: Հայաստանի կառավարությունը բանակցային ձևաչափի փոփոխման հարց երբևէ չի դրել, Հայաստանը դրել է բանաձևի ֆորմատի վերականգնման հարց: Այն, որ բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, դա որևէ մեկը կասկածի տակ չի դրել: Այսօր բանակցային գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմնադրվել է դեռևս 1990-ականների առաջին կեսին: Չի կարող որևէ հակամարտության լուծման մասին խոսք լինել, առանց այդ հակամարտության առանցքային ներկայացուցիչների մասնակցության: Եթե մենք խոսում ենք առանց ԼՂ ներկայացուցիչների, ուրեմն խոսում ենք ամեն ինչի մասին, բացի հակամարտության լուծման մասին խոսելուց»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ պետք է հստակություն մտցվի Մադրիդյան սկզբունքների նշանակության հարցում, որպեսզի կարողանա հայտարարել, թե որքանով են այդ սկզբունքներն ընդունելի կամ, առհասարակ, ընդունելի են թե ոչ հայկական կողմի համար:
Մեկնաբանություններ