Հրապարակվեց: Вт, Сен 10, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԳԴՀ նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին

Տարածել
Tags

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին ընդունեց Գերմանիայի նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-գերմանական քաղաքական երկխոսության դինամիկան ամրապնդելու գործում: Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու եւ հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին եւ երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: ԱԳ նախարարը նաեւ ներկայացրեց ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ զարգացումները՝ մասնավորապես ՀԸԳՀ-ի եւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համատեքստում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի:
Մեկնաբանություններ