Հրապարակվեց: Вт, Сен 10, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

Հայաստանը պատրաստվում է ռազմական համագործակցության պայմանագիր ստորագրել Լիբանանի հետ

Տարածել
Tags

ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 9-ի նիստի քննարկմանը ներկայացվեց Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ

Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրով անդրադարձ է կատարվում բազմաթիվ ոլորտների՝ ռազմական սպորտից մինչև ռազմարդյունաբերություն, ռազմատեխնիկական և խաղաղապահ համագործակցություն, գրում է  SHANTNEWS.am լրատվական կայքը:

«Այս նախագիծը խիստ կարևոր է մեզ համար, որովհետև ՄԱԿ-ի մանդատի ներքո Լիբանանի Հանրապետությունում է գտնվում Հայաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը։ Այս պայմանագրով որոշակի հստակեցվում են նաև նրանց կարգավիճակի հետ կապված որոշակի խնդիրներ ևս»,- նախագիծը ներկայացնելիս հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

Փոխնախարարը հայտնեց, որ այժմ Լիբանանի հետ կան նաև ռազմական-ռազմատեխնիկական լավ հարաբերություններ, իսկ պայմանագիրը կօգնի զարգացնել այդ հարաբերությունները։
Մեկնաբանություններ