Հրապարակվեց: Вт, Ноя 06, 2018
...

Հայաստանը պաշտոնական առաջարկ չի ստացել Ադրբեջանից. Տոնոյան

Տարածել

Հայաստանը Ադրբեջանից գերիների փոխանակման պաշտոնական առաջարկ չի ստացել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

Նա նշեց, որ գերիների փոխանակման հանձնաժողովը շուտով վերսկսելու է իր աշխատանքները. «Հանձնաժողովը վերականգնվելու է եւ այս փուլում պաշտպանության նախարարը շարունակելու է հանձնաժողովի նախագահությունը։ Ես մի անգամ նիստ եմ հրավիրել եւ որոշվել է, որ պաշտպանության նախարարը պետք է շարունակի ղեկավարել»։

Նախարարի պաշտոնակատարը հերքեց այն հրապարակումները, ադրբեջանական կողմից պաշտոնական առաջարկ է արվել գերիների փոխանակման համար, ապա հավելեց, որ այդ մասին իմացել է լրատվամիջոցներից։

Տոնոյանը շեշտեց՝ Հայաստանում եւ Արցախում ռազմագերիներ չկան, իսկ գերիների փոխանակման հարց կարող է քննարկվել, եթե Հայաստանում կամ Արցախում լինեն ռազմագերիներ։

Մեկնաբանություններ