...

Հայաստանը միակ հետխորհրդային երկիրն է, որտեղ արդեն 4 տարի ազգային արժույթի լուրջ արժեզրկում չի եղել. տնտեսագետ

Տարածել
Tags

Նրա խոսքով, իհարկե, վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոփոխվում է ելնելով ֆինանսական իրավիճակից եւ տնտեսական զարգացումներից. «Եթե տվյալ դեպքում՝, վերաֆինանսավորման տոկոսադրույքն նվազել է 0.25 կետով, դա ըստ էության մեսիջ է հանրությանը, մասնավորապես, գործարարներին, որ փոխառու միջոցներն ավելի մատչելի են դարձել, էժանացել են, եւ դրանք կարելի է վերցնել ու ներդրումներ կատարել տնտեսության մեջ: Երկրորդ, կարելի է սպառողական ապրանքներ ձեռք բերել, տարբեր նպատակների համար օգտագործել: Այսինքն վարկային բեռը թեթեւացել է: Բնականաբար, եթե ԿԲ-ն է իջեցնում տոկոաադրույքը, առեւտրային բանկերը փոխառու միջոցներ վերցնելու կամ վարկ տրամադրելու դեպքում՝ ավելի ցածր տոկոսներով են տալիս: Դա դրական երեւույթ է: Չմոռանանք, որ 2 տարի առաջ դա 10 տոկոսի շուրջ էր, ինչը խոսում էր այն մասին, որ վարկային միջոցները թանկ էին:

Բնականաբար, ԿԲ-ն վարելով հավասարակշռված դրամավարկային քաղաքականություն, արժութային քաղաքականություն, եւ հետեւելով գների  կայունությանը, տվյալ դեպքում՝ աշխուժացման հնարավորություն է  ստեղծվում, որը ես շատ դրական եմ գնահատում, մանավանդ, տարեսկզբին»,-հայտարարեց տնտեսագետը:

Նա նկատեց, որ եթե դա ճիշտ օգտագործվի, կարող է մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ. «Եթե ներդրումները կատարվեն այն ոլորտներում, որոնք առավել շահութաբեր են, ապա դրամավարկային քաղաքականությունը կարող է տալ իր լուրջ պտուղները»:

Հարցին, թե ինչու հիմա հնարավոր դարձավ տոկոսադրույքի նվազումը, ինչու 1-2 տարի առաջ հնարավոր չէր, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Դա պայմանավորված է տնտեսական զարգացումներով, տնտեսության մեջ տրենդներով եւ եթե կա իրավիճակ, որ եթե չափից շատ է իջեցվում տոկոսադրույքը, դա կարող է բերել արժեզրկման, ինֆլյացիոն միտումների, կարող է արդեն բացասական ազդեցություն ունենալ: Ես կարծում եմ, որ ԿԲ-ի վարած  քաղաքականությունը շատ արդյունավետ է, հատկապես, ազգային արժույթի մասով: Ուզում եմ հատկապես շեշտել, որ հետխորհրդային բոլոր երկրների հետ համեմատած միակ երկիրն է Հայաստանը, շնորհիվ ԿԲ-ի վարած քաղաքականության, որ ունի շատ կայուն ազգային արժույթ: Արդեն 4 տարի է, որ մեր ազգային արժույթը լուրջ արժեզրկման չի ենթարկվել: Մինչդեռ հետխորհրդային բոլոր երկրներում գերարժեզրկում է տեղի ունեցել՝ սկսած ռուսական ռուբլուց, ղազախական թենգեից, ադրբեջանական մանաթից, վրացական լարիից: Թուրքիայում եւս 80-90 տոկոսով ազգային արժույթի արժեզրկում է եղել, Իրանում շուրջ 100 տոկոսով: Ես կարող եմ համաձակորեն ասել, որ Հայաստանի ԿԲ-ն այսօր օրինակելի վարքագիծ է դրսեւորում ոչ միայն մեր երկրի համար: Տարբեր երկրներ փորձագետներ են ուղարկում, որպեսզի փոխառեն մեր ԿԲ-ի փորձը»,-ընդգծեց տնտեսագետը՝ հավելելով, որ մնում է, որ այս ձեռքբերումը իր էֆեկտը տա տնտեսության մեջ:

Մեկնաբանություններ