Հրապարակվեց: Вт, Окт 01, 2019
...

Հայաստանը կարող է առեւտրային միջանցք դառնալ ԵՏՄ շուկայի եւ այլ տարածաշրջանների միջեւ. Ռուսաստանի հայերի միություն

Տարածել
Tags

Հայաստանն, ունենալով հարուստ պատմություն, ձեռնտու աշխարհագրական դիրք եւ ամբողջ աշխարհում հզոր սփյուռք, կարող է առեւտրային միջանցք դառնալ ԵՏՄ շուկայի եւ այլ տարածաշրջանների միջեւ:

Հոկտեմբերի 1-ին «ԵՏՄ երկրների արդյունաբերության արտահանման-ներմուծման հնարավորությունները եւ նրանց գործընկերությունը որպես Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժի հիմք» թեմատիկ նիստի ժամանակ ասաց «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» հասարակական կազմակերպության նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ ԵՏՄ-ն իր գոյության տարիներին լուրջ ճանապարհ է անցել եւ շատ երկրների համար լավ հարթակ է: «ԵՏՄ մրցակցային առավելությունները տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հետ միասին կօգնեն ամբողջությամբ բացահայտել Միության ներուժը եւ հիմք դառնալ ներդրումների ներգրավման համար՝ ուղղված ինովացիոն զարգացմանը»,- նշեց նա:
Մեկնաբանություններ