Հրապարակվեց: Чт, Апр 11, 2019
...

Հայաստանը թե՛ Ադրբեջանի, թե՛ հարևան մյուս երկրների հետ իր հարաբերությունները տեսնում է խաղաղության օրակարգում. Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում

Տարածել
Tags

Մենք ունենք հարևաններ, որոնց հետ հարաբերությունները լավ են, նույնիսկ շատ լավ են: Ես նկատի ունեմ հատկապես Վրաստանը և Իրանը, որոնց հետ մեր հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում և մենք այդ երկրների հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն, և մենք փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերութունները: Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստից հետո հնչեցված հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Հայաստանն իր հարևան երկրների հետ, ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք սրտի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, և սրանով ամեն ինչ ասված է: Ադրբեջանի պարագան, կարծում եմ, բոլորիս համար պարզ է: Թուրքիայի պարագան մի փոքր այլ է, որովհետև այդ դեպքում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կապում է Ադրբեջանի հետ: Հայաստանն իր հերթին չի փոխել իր դիրքորոշումը: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին, Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը թե՛ Ադրբեջանի, թե՛ իր իր մյուս հարևանների հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգում. «Ես ուրախ եմ, որ իր գոյության ընթացքում մեր Կառավարությունը, ըստ էության, կարողացել է հարաբերությունների սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը»:

Մեկնաբանություններ