Հրապարակվեց: Ср, Июн 05, 2019
...

Հայաստանը դեմոկրատական առաջընթացի ամենահուսադրող օրինակներից է. Freedom House

Տարածել
Tags

Վերջին տասնամյակում ողջ աշխարհում ազատ մամուլի հետ կապված իրավիճակը վատթարացել է, բայց Հայաստանը դարձել է ամենահուսադրող օրինակներից մեկը։

Այս մասին ասվում է «Ազատություն եւ ԶԼՄ-ներ. վայրընթաց պարույր» զեկույցում, որը հրապարակել է Freedom House-ը, հաղորդում է news.am-ը:
Վերջին երկու տարում դեմոկրատական առաջընթացի առավել հուսադրող օրինակներ են Եթովպիան, Մալայզիան, Հայաստանը, Էկվադորը եւ Գամբիան, եւ գրեթե բոլորը ցուցադրել են զուգահետ հաջողություններ նաեւ մեդիա միջավայրում։ Սակայն ընդգծվում է, որ այդ հինգ երկրների շարքում միայն Հայաստանը չի կարողացել գրանցել մամուլի ազատության ցուցանիշի բարելավում այն թվականին, ինչ եւ նրա առաջին քաղաքական դեբյուտը «Freedom in the World» զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ անցած տարի Հայաստանը հասել է անհամեմատ ավելի մեծ առաջընթացի դեմոկրատական զարգացման ճանապարհին, իսկ բողոքները հանգեցրել են նոր ընտրությունների եւ նոր բարեփոխիչ կառավարության։
Կառավարությունների համար երաշխավորություններում Freedom House-ը նշում է, որ երկրները պետք է հատուկ ցանցեր պահեն որպես ռեպրեսիվ միջավայրում այլընտրանք արտահայտման ազատության համար։ «Սոցիալական ցանցերում կանոնավորապես հայտնվում են պետական ԶԼՄ-ների նորարարական այլընտրանքներ, այդ թվում վերջին ժամանակներս Վենեսուելայում, Հայաստանում եւ Սուդանում։ Նման տեխնոլոգիաները կարող են օգտագործվել անհրաժեշտության դեպքում գրաքննությունը շրջանցելու եւ լրագրողների անանունությունը պահպանելու համար »,- ասվում  է զեկույցում։
Մեկնաբանություններ