Հրապարակվեց: Вт, Янв 08, 2019
...

Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական է տվել

Տարածել
Tags

Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոմ Կիմը փետրվարի 1-ից հրաժարական է տալիս, ՀԲ ղեկավարի պարտականությունները կկատարի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւնան, նշված է բանկի մամուլի հաղորդագրությունում:

Կիմը հեռանում է պաշտանավարման ժամկետի ավարտից շուտ (այն լրանալու էր 2022 թվականին)։ Նա ՀԲ նախագահ է եղել 6 տարուց ավելի։ Որպես հրաժարականի պաշտոնական պատճառ է նշվում բանկիրի ցանկությունը վերադառնալ մասնավոր ոլորտում աշխատելու, հաղորդում է news.am-ը։
Իր ձեռքբերումների շարքում Կիմը նշել է ՀԲ խմբի բաղկացուցիչ մաս կազմող Վերակառուցման եւ  զարգացման միջազգային բանկի, ինչպես նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կանոնադրական կապիտալի բարձրացումը 13 մլրդ դոլարով։
Մեկնաբանություններ