Հրապարակվեց: Вс, Апр 29, 2018
...

ՀՈՐԴՈՐ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Տարածել
Tags

Հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ արտաքին արձագանքներն ունեն նրբին մի ենթատեքստ, որի մասին լռում են բոլորը: Դեպքերին հետևող պետությունների ոչ մի իշխանություն չի ցանկանա, որ իր երկրում էլ ճերմակ ձեռնոցներով ցուցարարները իրագործեն հեղաշրջում: Մեր օրինակը կարող է վարակիչ լինել, քանի որ եթե ոչ բոլոր, ապա երկրների մեծ մասում կան դժգոհ և բաց ձեռքերով իշխանափոխության պատրաստ զանգվածներ: Այս մասին  դրսից ոչ մեկը բաց տեքստով չի բարձրաձայնի, սակայն այն չի կարող չլինել բոլոր նրանց մտքերում, ում համար «ճերմակ ձեռնոցներով հեղափոխության» մեր օրինակը վտանգավոր է: Սոցիալական ցանցերը լիքն են մեր շարժման մասին արտերկրից արվող հիացական արձագանքներով: Դրանք գալիս են մեծ մասամբ արդարության կարոտ անհատներից կամ նրանցից, ովքեր  հույս ունեն, որ նոր շարժումը կսասանի մեր պետականության հիմքերը: Բայց որպես պետություն մենք գործ ունենք պետությունների հետ և նրանց հորդորների հետևում պարտավոր ենք տեսնել այն, ինչը չի երևում և ինչի մասին չի խոսվում պաշտոնական արձագանքներում: Մեզանում ծավալվող գործընթացները միայն ներքին-հայաստանյան բնույթ չունեն: Դրանք  արդեն դարձել են միջազգային երևույթ՝ մեզ համար նաև աննպաստ, բայց դեռ դեռևս քիչ չբարձրաձայնվող խորքային իմաստներով: Մեր ոգևորությունը չպիտի խանգարի մեզ դրանք ազգային անվտանգության մեծ համատեքստում սթափ գնահատելու և դրսին կշռադատված ուղերձներ հղելու համար:

Քաղաքական ուժերը պետք է հնարավորինս շուտափույթ իրավունքի շրջանակների մեջ դնեն ծավալվող գործընթացները: Այս հարցում արագ ու ճիշտ կողմնորոշվելը մեր բոլորի՝ դիմության ու ընդդիմության, քաղաքական հասունության վկայությունը կդառնա: Հակառակ դեպքում չի բացառվում, որ մենք կկորցնենք նաև այն, ինչ արդեն ձեռք ենք բերել:

Քաղաքական հետազոտությունների ակադեմիա ՀԿ

Մեկնաբանություններ