Հրապարակվեց: Пт, Ноя 08, 2019
...

ՀՅԴ երիտասարդներն ու ԵՊՀ ուսանողները շարունակում են նստացույցը ԿԳՄՍՆ շենքի դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը. Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ցուցարարներին

Տարածել
Tags

ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց շարունակվում է ՀՅԴ երիտասարդների և ԵՊՀ ուսանողների նստացույցը: Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 7-ին, նստացույց անող երիտասարդները բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց, որից հետո նրանք երթով շարժվեցին դեպի ԿԳՄՍՆ, որտեղ էլ հայտարարեցին անժամկետ նստացույց անելու մասին:

Մեկնաբանություններ