Հրապարակվեց: Пн, Янв 14, 2019
...

ՀՀ նախագահը 2018թ. 7 անգամ Մոսկվա է այցելել՝ այդ թվում նաև ԼՂ հակամարտության հարցով. լրատվամիջոցներ

Տարածել
Tags

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախորդ տարվա ընթացքում աշխատանքային այցով 7 անգամ Ռուսաստան է մեկնել: Նույնչափ այցեր է կատարել նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Նման տեղեկություն է ներկայացրել «Վեստի FM» ռադիոկայանը՝ նկատելով, որ թեև այս պաշտոնյաների լիազորությունները խիստ սահմանափակ են իրենց երկրներում, այնուհանդերձ՝ նրանց վարած «մաքոքային դիվանագիտությունը» շարունակում է կարևոր դեր ունենալ:

Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը eadaily.com-ի հետ զրույցում նկատել է, որ «Հայաստանում տիրող ներքաղաքական խառը իրավիճակի ֆոնին Ռուսաստան կատարած յոթ այցը չափից շատ է»:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Սարգսյանի այցերի արդյունքների վերաբերյալ լրատվամիջոցները որևէ հստակ տեղեկություն չեն հրապարակել:

«Իմ տեղեկություններով՝ նա հանդիպումներ է ունեցել արտգործնախարարի տեղակալի մակարդակով, և այդ թվում շոշափվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցավոտ հարցը: Սարգսյանը, ընդհանուր առմամբ, կառուցողական մոտեցում է ցուցաբերում խնդրի նկատմամբ, սակայն պետք է հասկանալ, որ նա այնտեղ՝ Երևանում, ոչինչ չի լուծում»,-նշել է փորձագետը:

Մեկնաբանություններ