Հրապարակվեց: Пт, Ноя 01, 2019
...

ՀՀ արտգործնախարարը փակուղի չի տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում

Տարածել
Tags

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը որևէ փակուղի չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Այս մասին նախարարն ասաց ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մենք թիրախային և նպատակաուղղված աշխատում ենք բանակցային գործընթացում: Երբևէ չենք դանդաղեցրել և ձգձգել գործընթացը, վերջին հանդիպումը եղավ սեպտեմբերին, նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը լինելու է շատ շուտով: Այս պահին երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում չենք ծրագրում, բայց կարող է ամեն պահի ամեն ինչ լինել: Որևէ փակուղի չենք տեսնում բանակցություններում, շարունակում ենք աշխատել»,- ասաց նախարարը:
Մեկնաբանություններ